ՀՀ-ն կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
ՀրապարակումներՕգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2024» զորավարժությունները, հայտնում է Комсомольская правда-ն։
Զորավարժությունները տեղի կունենան Ռուսաստանի ազգային գվարդիայի ուսումնական կենտրոնում։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի շտաբների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներկայացուցիչներ:
Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, Հայաստանն իր ներկայացուցիչներին կրկին չի ուղարկելու՝ մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին։