Բաքվի և Երևանի միջև երկխոսություն կա՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ավարտին. Կլաար
Արտակարգ Պատահար«Ես իսկապես հուսով եմ, որ մենք այժմ ապրում ենք խաղաղ պահեր, բայց մենք նաև տեսել ենք բազմաթիվ բռնություններ՝ բազմաթիվ անմեղ զոհերով»։ Այս մասին jam-news.net-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«2020-ի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և ավելի լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և հատկապես 2023-ի սեպտեմբերին Արցախի հայերի զանգվածային արտագաղթը ամենադժվար իրավիճակներից էին, որոնց հետ ես ստիպված էի աշխատել։
Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած շփումներն ու այն պատմությունները, որոնք ես լսել եմ նրանցից, ովքեր նման դժվարությունների են հանդիպել 1990-ականներին:
Միաժամանակ, մենք ունեցել ենք նաև ավելի դրական զարգացումներ։
Մենք հիմա ավելի շատ երկխոսություն ունենք Բաքվի և Երևանի միջև, ինչին, կարծում եմ, նպաստել է նաև ԵՄ-ն: Մենք քննարկումներ ունենք՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ավարտին։
Հուսով եմ, որ բոլոր կողմերի քաղաքական կամքով և շարունակական ջանքերով թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,-ասել է Կլաարը։