Լևոն Վարդանյանն ու Վլադիսլավ Կուլաչը հեռացել են «Փյունիկ»-ից
Քաղաքական«Փյունիկի» և ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչի պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է` ֆուտբոլիստի անձնական խնդիրների պատճառով:
«Վլադիսլավին հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:
«Փյունիկը» ու 20-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանը երկկողմ համաձայնությամբ նույնպես խզել են պայմանագիրը:
«Լևոն Վարդանյանն անցած մրցաշրջանի առաջին հատվածում խաղացել է «Փյունիկում»: 20-ամյա հարձակվողին Եղիշե Մելիքյանը, բացի Հայաստանի Պրեմիեր լիգայից, խաղաժամանակ էր տրամադրել նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ Վարդանյանը խաղադաշտ էր դուրս եկել «Նարվա Տրանսի» (0:3) և «Բուդյո-Գլիմտի» (0:3) հետ խաղերում:
Լևոնը 2023/24 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնության վերջնամասը:
Վարդանյանը 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:
Շնորհակալություն ենք հայտնում Լևոնին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է հաղորդագրությունում: