Հայաստանի զորամասերում դեռ գործում է «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը. զինծառայողների ծնողներն ահազանգում են
ՏեսանյութերArmLur.am-ին ահազանգում են, որ Հայաստանի զորամասերում դեռ գործում է ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքը:
Մեզ հետ զրույցում ծնողները բողոքում են` եթե չունես համապատասխան ծանոթ այդ դեպքում զինծառայողը օրենքով իրեն հատկացված մի քանի օր արձակուրդը կարող է չստանալ կամ էլ ստանալուց՝ շատ ուշ:
Մեզ դիմած քաղաքացու խոսքով՝ իրենց որդուն այս շրջանում օրենքով հասնում է արձակուրդ, սակայն ծանոթ չունենալու դեպքում ամենայն հավանականությամբ հերթը կհասնի սեպտեմբերին:
ArmLur.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, վերջինս ասաց, որ տվյալ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Նաև հավելեց.
«Եթե կոնկրետ ու առանձին դեպք կա, խնդրում ենք մատնանշել, որպեսզի կոնկրետ դեպքի վերաբերյալ համապատասխան պարզաբանում տանք»:
Էմմա Մարտիրոսյան