Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել 

34 անշարժ գույք, բազմաբնակարան շենքեր, միլիարդավոր դրամների բաժնետոմսեր. ինչ ունեցվածք ունի Խաչատուր Սուքիասյանը. Armtimes.com

Քաղաքական

Armtimes.com-ը գրում է․

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2024 թվականի ապրիլի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: 

Ըստ այդմ՝ պատգամավորն ունի 34 անշարժ գույք։  

Վերջինս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, որը ձեռք է բերել 2010 թվականին։ 

Մայրաքաղաքում նա 2007 թվականին գնված և 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 19.2, 15.2, 6.45, 6.425, 4.775 և 1.5 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություններ ունի, ինչպես նաև 2006 թվականին ձեռ բերված 334.3 բաժնային սեփականությամբ հողամաս, 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 56.975 բաժնային սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենք։  

Երևանում պատգամավորին է պատկանում նաև 1996 թվականին գնված 28.5 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2015 թվականին գնված 65.425 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2011 թվականին որպես ժառանգություն ստացած  58.525 բաժնային սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենք, և 843.0425 բաժնային սեփականությամբ հողամաս, նույն թվականին կրկին որպես ժառանգություն ստացած 107.8 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 92.375 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 24.475 բաժնային սեփականությամբ այլ շինություններ, 7.425 և 119.2 բաժնային սեփականությամբ հասարակական շինություն, 12.875 բաժնային սեփականությամբ հողամաս, ինչպես նաև 2000 բաժնային սեփականությամբ հողամաս, հասարակական շինություն։  

Սուքիասյանին են պատկանում նաև 2015 թվականին ձեռք բերված բաժնային սեփականությամբ հողին ամրակայված այլ անշարժ գույք, 2001 թվականին ձեռք բերված միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս, երկու հասարարակական նշանակության շինություն, միանձնյա սեփականությամբ հողամաս, հասարակական նշանակության շինություն Երևանում, 2010 թվականին գնված միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված անշարժ գույք, միանձնյա սեփականությամբ այգետնակ Նուռնուս գյուղում, 2006 թվականին ձեռք բերված 257.925 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 1996-ին և 1997 թվականին գնված միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն կամ բնակարան։  

Տվյալ տարվա ընթացքում նա 500 միլիոն դրամ արժեքով վաճառել է Երևանում գտնվող միանձյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություններ և հողամաս։ 

Սուքիասյանը 12 ընկերություններում մի քանի միլիարդ և միլիոն դրամ արժեքներով բաժնետոմսեր ունի։ Դրանք են՝  «Ինլոբբի» ՍՊԸ-ն, «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն, «Սիլ» ինշուրանսը, «Բջնի գրուպ»-ը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, «Երևանի պոլիպլաստ գործարան»-ը, «Սիլ կոնցեռն»-ը, «Նարեկ» ՍՊԸ-ն, «Առաջ» ՍՊԸ-ն, «Երևանի Զովք գործարան»-ը, «Գլոբալ մայնինգ»-ը։  

Նա 550 միլիոն դրամի հանձնված և վերադարձված փոխառություն ունի բանկում։  

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը շուրջ 19 թանկարժեք գույք ունի. այսպիսով՝ 5 միլիոն դրամ արժեքով երեք գորգ՝ 1998 թվականին որպես ժառանգություն ստացած, և կրկին որպես ժառանգություն՝ 1996-ին ձեռք բերված 5 միլիոն դրամ արժեքով ևս երկու գորգ։  

1995 թվականին որպես ժառանգություն ձեռք բերած 8 միլիոն 500 հազար դրամ արժեքով, 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն, 15 միլիոն, 5 միլիոն, 5,5 միլիոն դրամ արժողությամբ արվեստի գործեր, ինչպես նաև 1996 թվականին որպես նվիրատվություն և ժառանգություն ստացած 5 ,5, 9, 11 միլիոն դրամ արժեքներով երեք արվեստի գործ։   

1995-ին և 1997-ին որպես ժառանգություն ստացած 7 միլիոն, 12 միլիոն դրամ արժեքով կահույք, ինչպես նաև 2021 թվականին ձեռք բերած 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց։  

Սուքիասյանի դրամական միջոցները կազմում են՝ 269 հազար 99.99 դրամ, 16 միլիոն 317 հազար 69 դրամ, որոնք տարեվերջում դարձել են 0 և 65 միլիոն 797 հազար 877 դրամ։

Կանխիկ միջոցները հետևյալն են՝ 6 միլիարդ 6 միլիոն 812 հազար 626 դրամ, 1 միլիոն 950 հազար դրամ, 185 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 6 միլիարդ 693 միլիոն 369 հազար 217 դրամ, 1 միլիոն 913 հազար 385 հազար դրամ, եվրոյով միջոցները նույնությամբ պահպանվել են։  

Նրա տարեկան ընդհանուր եկամուտները կազմում են 828 միլիոն 907 հազար 264 դրամ, որից 1 միլիոն 606 հազար 250 դրամը նա ստացել է որպես վարձակալության դիմաց ստացված վճար «Սիլ Մաազա» ՍՊԸ-ից, 54 միլիոն 750 հազար շահաբաժին՝ «Նարեկ» ՍՊԸ-ից, 6 միլիոն 48 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճար «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 միլիոն 361 հազար 250 դրամ՝ «Դո դո սերվիս» ՍՊԸ-ից, 4 միլիոն 860 հազար դրամ՝ «Արարատ սինդիկատ» ՍՊԸ-ից։

Եկամուտներ են ստացվել նաև «Հայէկոնոմ» բանկի՝ 199 միլիոն 500 հազար դրամի շահաբաժնից, նույն բանկից որպես այլ եկամուտ՝ 172 հազար 59 դրամ։  Նաև՝ 500 միլիոն դրամ Արմեն Վարդանյանից՝ որպես գույքը օտարելու դիմաց ստացված եկամուտ, 67 հազար 500 դրամ «Սիլ» հանքային ջրեր ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացված վճար, 45 միլիոն 267 հազար 300 դրամ շահաբաժին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, 10 միլիոն 518 հազար 630 դրամ աշխատավարձ ՀՀ Ազգային ժողովից, 555 հազար 275 դրամ շահաբաժին «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ից, 2 միլիոն 162 հազար 500 դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Քուին բուրգեր»-ից, 405 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 միլիոն 633 հազար 500 դրամ վարձակալության դիմաց ստացած վճար «Մինի բասկոնիա» ՍՊԸ-ից։  

Նա ունի նաև 74 միլիոն 733 հազար 685 դրամ արժեքով այլ միանվագ ծախսեր։  

Պատգամավորը մասնակցություն ունի շուրջ 30 կազմակերպություններում. դրանք են՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, «Առաջ» ՍՊԸ-ն, «Բջնի գրուպ», «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ները, Երևանի «Զովք» գործարանը, «Երևանի պոլիպլաստ» գործարանը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, «Ինլոբբի» ՍՊԸ-ն, «Նարեկ» ՍՊԸ-ն, «Սիլ ինշուրանս ԱՓԲԸ-ն, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ն։  

Խաչատուր Սուքիասյանի կինը՝ Ռուզաննա Ասատրյանը, հայտարարգրել է միանձնյա սեփականությամբ բնակարան Երևանում, որը 2006 թվականին ստացել է որպես ժառանգություն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ են
Ամենադիտված