Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել 

Նկատվում է Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի թուլացում. 168.am

Տեսանյութեր

168.am-ը գրում է.

Վերջին շրջանում նկատվում է Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի թուլացում։ Երկու ամսվա ընթացքում աճի տեմպը 3,1 տոկոսային կետով նվազել է։ Եթե առաջին եռամսյակի արդյունքներով հասնում էր 14,3 տոկոսի, ապա հինգ ամիսներին կազմել է 11,2 տոկոս։

Աճի տեմպի բավական մեծ անկում է գրանցվել հատկապես մայիսի արդյունքներով։

Մայիսին տնտեսական գործընթացներն էապես դանդաղել են. ակտիվության աճը կազմել է ընդամենը 5,2 տոկոս, ինչը կիսով չափ պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից։

Նշենք, որ ապրիլին տնտեսական ակտիվությունը հասնում էր 10,4 տոկոսի, մարտին գերազանցում էր 15 տոկոսը, իսկ փետրվարին մոտ էր 17 տոկոսին։

Այսպիսի բարձր աճերից հետո, մայիսին ակտիվությունը կտրուկ թուլացել է՝ պայմանավորված գերազանցապես մեկ գործոնով։ Տնտեսական գործընթացները դանդաղել են հատկապես արդյունաբերության մեջ։

Ինչպես այդ գործոնի արդյունքում նախորդ ամիսներին տնտեսությունը հայտնվեց թվացյալ բարձր ակտիվության տիրույթում, այնպես էլ հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունենում։

Մայիսին արդյունաբերության աճի տեմպը էապես ընկել է՝ կազմելով 6,9 տոկոս։

Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ կտրուկ փոփոխություններն են տեղի ունեցել արդյունաբերության ցուցանիշներում, մի քանի ամսով հետ գնանք։

Ապրիլին արդյունաբերության ոլորտում գրանցվել էր 16,3 տոկոս, մարտին՝ 33,5 տոկոս, իսկ փետրվարին՝ 36,6 տոկոս աճ։ Համեմատելու  դեպքում կստացվի, որ ապրիլի նկատմամբ մայիսին արդյունաբերության մեջ աճի տեմպը ընկել է գրեթե 2,5, մարտի նկատմամբ՝ 5, իսկ փետրվարի նկատմամբ՝ 5,3 անգամով։

Այսպիսի դրսևորումների հետևանքով էլ թուլացել է՝ ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպը, այնպես էլ՝ արդյունաբերության աճը։

Արդյունաբերության աճը, որն առաջին եռամսյակի տվյալներով՝ անցնում էր 30 տոկոսից, հինգ ամիսների արդյունքներով կազմել է 22 տոկոս։

Երկու ամսում 8 տոկոսային կետի նվազում կա։

Թե ի՞նչ է տեղի ունեցել արդյունաբերության մեջ և ինչո՞ւ արձանագրված բարձր ակտիվությունից հետո, աճի տեմպը հանկարծ միանգամից թուլացավ, հնարավոր կլինի պարզել ավելի ուշ, երբ կհրապարակվեն ոլորտային բացված ցուցանիշները։ Մինչ այդ՝ կարելի է ենթադրել, որ զգացնել են տվել այն գործոնները, որոնք դարձել էին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արդյունաբերության բարձր աճերի հիմքը։

Խոսքը, մասնավորապես, ոսկու հայտնի շրջանառությունների մասին է, որի վրա ամբողջությամբ  նստած է Հայաստանի այս տարվա բարձր տնտեսական աճը։ Ինչպես նախկինում դրա արդյունքում բարձր աճեր էին գրանցվում, այնպես էլ հիմա տեղի է ունենում աճի տեմպի դանդաղում։

Վերջին երկու ամսվա կտրվածքով թուլացել է արդյունաբերության ոչ միայն աճի տեմպը, այլև թողարկման ծավալը։

Եթե մարտին այն հասել էր 262 մլրդ դրամի, մայիսին կազմել է 229 միլիարդ։

Արդյունաբերության մեջ արձանագրված փոփոխությունների հետ ուղղակիորեն կապված են նաև արտաքին առևտրում տեղի ունեցող դրսևորումները։

Արտաքին առևտրի մեջ մայիսին նախկին ամիսների անգամներով աճերն այլևս չկան։ Ըստ ամենայնի, կրկին կապված ոսկու առևտրի հետ։ Ոսկու առևտրի շրջանառության աճը դանդաղել է՝ ազդելով ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման աճերի վրա։

Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա արտաքին առևտրի բարձր աճերը գրանցվել են բացառապես ոսկու վերաարտահանումների շնորհիվ։ Առանց ոսկու՝ տնտեսության մյուս ոլորտների հաշվին իրականացված արտահանման ծավալները բավականաչափ կրճատվել են։

Մայիսին, նախորդ ամսվա համեմատ, արտաքին առևտրի շրջանառությունը կտրուկ անկում է գրանցել։ Ծավալներն ավելի քան կիսով չափ նվազել են։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումը կրճատվել է՝ գրեթե 43, իսկ ներմուծումը՝ 57 տոկոսով։

Ապրիլի համեմատ մայիսի արտաքին առևտրի անկումը ցույց է տալիս, թե ինչ կտրուկ ազդեցություններ կարող են լինել, եթե հանկարծ արտաքին առևտրի շրջանառությունից դուրս գա այն մի գործոնը կամ ապրանքատեսակը, որը դարձել է վերջին ամիսներին արձանագրվող բարձր աճերի հիմքը։ Արտահանումն ու ներմուծումը սերտորեն փոխկապակցված ցուցանիշներ են. Արտահանումը նվազել է, որովհետև նվազել է ներմուծումը։ Ներմուծման հաշվին է տեղի ունենում արտահանման աճը։ Երբ ներմուծում չկա կամ ավելի քիչ է, կրճատվում է նաև վերաարտահանումների հաշվին գրանցվող արտահանումը։

Եթե այս միտումը շարունակի պահպանվել, առաջիկայում, ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ ընդհանրապես տնտեսական աճի հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան։

Էապես դանդաղել է նաև ծառայությունների ոլորտի աճը՝ պայմանավորված հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղի ու տրանսպորտային փոխադրումների ծավալների կրճատմամբ։

Արդեն մի քանի ամիս անընդմեջ ՏՏ-ում թողարկումները նվազում են։ Ապրիլին կրճատումը հասավ ընդհուպ 20 տոկոսի։

Ոլորտի ընդհանուր անկումը չորս ամիսներին 8 տոկոսի սահմաններում է։

Տրանսպորտի շրջանառության կրճատումն էլ անցնում է 16 տոկոսից։

Այս երկու առանցքային ոլորտներում տեղի ունեցող բացասական փոփոխությունների հետևանքով, ծառայությունների ոլորտում աճի տեմպերը կտրուկ դանդաղել են։ Հինգ ամսվա տվյալներով աճը կազմել է ընդամենը 3,7 տոկոս՝ եռամսյակի համեմատ նվազելով 1,3 տոկոսային կետով։

Տնտեսության մեջ մայիսին տեղի ունեցած միտումները մեկ անգամ ևս վկայում են, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը մազից են կախված։ Դրանք պայմանավորված են այնպիսի գործոններով, որոնք ցանկացած պահի կարող են դադարել ու փաստի առաջ կանգնեցնել «համաշխարհային մակարդակի» աճերի սիրահարներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ են
Ամենադիտված