71-ամյա տղամարդն Էջմիածնում աճեցրել, պատրաստել ու օգտագործել է մարիխուանա
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդն իրեն պատկանող տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր, նաև պահել և օգտագործել թմրամիջոց:
Ոստիկանության կողմից վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ 69.14 գրամ քաշով:
Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցած կանեփի թփերից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: