Արցախի հարցով ինչ են խոսել Բարաք Օբաման ու Սերժ Սարգսյանը գրեթե 14 տարի առաջ․ գաղտնազերծված զրույց
ՔաղաքականՀՀ երրորդ նախագահի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի և Հայաստանի նախկին նախագահների զրույցից մի հատված, որը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 12-ին Վաշինգտոնում։
Սերժ Սարգսյանն ասել է՝ ավելի լավ է ստատուս-քվոն մնա, քան թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնվի։
Օբաման խոսել է Թուրքիայից եկած ազդակների մասին, ի պատասխան Սարգսյանն ասել է` երբ թուրքական կողմն ասում է «ազդակ», նկատի ունի հայկական կողմից միակողմանի զիջում:
«Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: Մենք իսկապես պատրաստ չենք Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Դա կնշանակի, որ այդ տարածքում մեկ հայ չի մնա»,- ասել է Սարգսյանը։