36-ամյա Ոսկանյանը սահմանել է ռեկորդներ՝ քաշելով մեկ 33 և երկու ընդհանուր 67 տոննայանոց վագոնները
ՀասարակությունԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում (ԴԵՊՈ) այսօր սահմանվեց և գրանցվեց երկու նոր ռեկորդ, որի ընթացքին հետեւում էր նաեւ Երեւանի Մետրոպոլիետենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը։
Երեւանի կրկեսի արտիստ, յոգ, նկարիչ, ինժեներ-կոնստրուկտոր, 36 ամյա Դավիթ Ոսկանյանը սահմանեց նոր ռեկորդներ։
Մեկ վագոն՝ 33 եւ երկու վագոն՝ ընդհանուր 67 (33 եւ 34) տոննայանոց վագոնները քաշելու համար Դավիթն օգտագործեց դանակներ։
Այսօրվա սահմանած ռեկորդներից բացի՝ Դավիթ Ոսկանյանը նախկինում գրանցել է երկու այլ ռեկորդ եւս։
Դավիթին մաղթենք նոր հաջողություններ ու ռեկորդներ։