Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին էլ՝ հրացան
ՏեսանյութերՕգոստոսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի սեփական տան բակում տղամարդու դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 1-ին նրբանցքի տան մոտ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 53-ամյա Պատվական Գ.-ի դին, մարմնի կողքին էլ հայտնաբերվել է որսորդական հրացան։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Պատվական Գ.-ն որսորդական հրացանով կրակել է ինքն իրեն։