Մեր ընդդիմադիր պղպջակին կողքից նայող մարդկանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ մենք անկեղծ չենք․ Տիգրան Քոչարյան
ՀասարակությունՄեր, ընդդիմադիրներիս հիմնական պրոբլեմը նա է, որ մենք անկեղծ չենք: Մենք կարող ենք մի բանի համար ուղղակի հոշոտել դիմացինին ու ձայն չհանել, երբ նույնը անում է մեր ճամբարակիցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Քոչարյանը։
«Մենք կարող ենք նույն ոճի մեջ երգող մարդկանցից մեկին նշանակել ազգի դավաճան , բայց գնալ ու տժժալ մյուսի տակ:
Որովհետև մերն ա:
Մենք կարող ենք Հայաստանից դուրս հագստացողին քլնգել ու հետո գնալ ու հանգստանալ բազմապիսի Եգիպտոսներում կամ Հունաստաններում:
Ասել մի բան ու անել հակառակը:
Պայքարել հասարակ ռամիկի համար , հետո հոգնել ու մտնել մոտակա ռեստորան սիգառ ծխել:
Ու եթե հանուն թիմային շահերի, կամ վատամարդ չլինելու համար, չենք խոսում և մտածում ենք, կանցնի կգնա, սխալվում ենք:
Չի անցնում: Կուտակվում ա:
Եվ մեր, ընդդիմադիր պղպջակին կողքից նայող մարդկանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ մենք անկեղծ չենք:
Իսկ դա բոլոր բռնած գործերի տապալման ամենամեծ պատճառներից մեկն է»,- գրել է Քոչարյանը։