Աբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան COP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնում Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղությունները Իսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել է Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար Երևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Սև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվել Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ 

Կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Քաղաքական

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև  2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի  ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի  դրույթների:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում՝ դասվարների համար.

1) «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:

1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։

2)  5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների, դասվարների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով:

  • «Բնագիտություն» («Բնություն») և «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
  • Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),

3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (նշված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ նշված կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

*Տեղեկացում

  1. Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև 1-12-րդ դասարաններում դասավանդվող վերոնշյալ  բոլոր առարկաներից հետևյալ անձինք.

1)  Կամավոր ատեստավորմանը կարող է մասնակցել  մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ևս, այդ թվում՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և վերոնշյալ  առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ  չաշխատող անձը:  

2) 2024  թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:

3)  Ի գիտություն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջներով՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման փուլին:

Վերոնշյալ տեղեկացման 3 կետով ներկայացված դեպքերում արդեն ուսուցիչները ատեստավորմանը մասնակցելու համար  հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հետևյալ հարթակում՝ /at.emis.am/ մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ  էլեկտրոնային  համակարգում   նշման  հնարավորությունը փակվելու  է:

Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),

3) բնակության վայրը (մարզը, համայնքը),

4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),

5) հանրային ծառայության համարանիշը,

6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

7) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի  պատճենները (կրթությունը հավաստող փաստաթղթի հետ որպես մեկ ֆայլ սքան անել և ներբեռնել համակարգ):

Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցները՝

ուսուցիչ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910,

դպրոցում աշխատող ուսուցիչների համար - https://support.emis.am/article/909:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներԱբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնիԹրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետԴատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազանԲացահայտվել է 1600 տարի առաջ տեղի ունեցած սպանությունըCOP17-ի համար Երևանում նոր ենթակայան է կառուցվում․ ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամ է ներդնումՔննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման հիմնական ուղղություններըԻսպանիայի ափերի մոտ 152 միգրանտ է փրկվել, մեկ մարդ մահացել էՈ՞ւմ է խորհուրդ տրվում հրաժարվել սուրճից աշնանը․ սրտաբանը զգուշացրել էԱրեգակի վրա բծերի թիվը գրեթե երեք անգամ նվազել էԵրևանում երթևեկության նոր սահմանափակումներ Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարարՀութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Մոխա նավահանգստային քաղաքըԵրևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվելՄինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցովՍև ծովում ԱԹՍ-ի հարվածից «TEDY» բեռնատար նավի վրա Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվելԹրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներումԿարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչՀարկային իրավախախտումների կանխում և բացահայտում․ ՊԵԿ-ն ամփոփել է օգոստոս ամսվա աշխատանքներըԻրանից Ադրբեջան ավելի քան 84 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխումը կանխվել էՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հարսանիքը հետաձգվել է AliExpress-ից պատվիրված զգեստի պատճառով․ հարսնացուն տիկնիկի հագուստ է ստացել#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊակիստանն ակնկալում է Պուտինի այցը 2027 թվականինԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԳառնիկ Դանիելյան․ Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ քաղաքացիներ են, նրանց հարցը պետք է լինի պետական օրակարգումՍեպտեմբերի 10-ին և 11-ին Նալբանդյան-Մոսկովյան հատվածում մեքենա կայանել չի թույլատրվիԵՄ գագաթնաժողովում կոշտ քննարկում է սպասվում ԵՄ դիվանագիտական ծառայության ապագայի շուրջ․ Euractiv Էլիստայում Քրիստոսի հայտնության 80-ամյակի առթիվ ավելի քան 700 ուխտավոր կմասնակցի խաչերթիԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՌուսաստանը պատրաստվում է Հնդկաստանում սերտիֆիկացնել իր նոր մարդատար ինքնաթիռներըԻրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտելԹուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանելԱրամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ ՍարգսյանՍիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Եվրոպայում կա մինչև 5.6 միլիոն ուկրաինացիՖիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Մերցին կոչ են արել դադարեցնել «Կիևի շահերը սպասարկելու» քաղաքականությունըՊակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրումԱլեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները#ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըԳերմանիան կարող է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից․ նշվել է հնարավոր պայմանըYandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLurBild. Լայպցիգի օդանավակայանում գտնվող անօդաչու թռչող սարքերը կարող են կառավարվել մոլորակի ցանկացած վայրիցՖիլիպիններում լաստանավի հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ անհետ կորելԹրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5 հազար դոլար՝ հանրապետականների հաղթանակի դեպքում
Ամենադիտված