Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան 

Ալեն Սիմոնյանը մեքենա չունի, ապրում է եղբոր տանը, բայց Կենտրոնում էլ տուն ունի, «Բյուրեղում» էլ

Հասարակություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բնակվում է հիմնականում Ջրվեժում իր ընտանիքի անդամներին պատկանող առանձնատանը, որը գրանցված է Սիմոնյանի մոր և եղբոր անունով։ Այս առանձնատունը, ինչպես պատմեցին մեզ տարածքի բնակիչները, այս պահին ակտիվ վերանորոգման մեջ է, ասացին՝ ընդլայնվում է, և ավելի մեծ լողավազան են կառուցում։

ԱԺ նախագահը, սակայն, իր 2023 թվականի եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում որպես անշարժ գույք՝ ներկայացրել է ընդամենը մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ Սա Եկմալյան 1/1 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի այն բնակարանն է, որը Սիմոնյանը միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականի օգոստոսի 15-ին, 114 մլն դրամով։ Այդ մասին մամուլը քանիցս գրել է։ ԱԺ նախագահը, սակայն, իր հայտարարագրում թաքցրել է իր բնակարանի մակերեսը, թեպետ մամուլը ժամանակին գրել էր, որ Սիմոնյանը մինչ այս բնակարանը ձեռք բերելը 125,9 մլն դրամով վաճառել էր նույն շենքում գտնվող ավելի փոքր մակերեսով բնակարանը, որը ձեռք էր բերել 2017-ին, և զարմանալիորեն ավելի ցածր գնով ձեռք է բերել ավելի մեծ մակերեսով բնակարան (մակերեսը մոտ 100 քմ է, եթե ոչ՝ ավելի)։ 

Ի դեպ, այս բնակարանն Ալեն Սիմոնյանը նաև վարձով էր տալիս՝ նախորդ տարվա նրա հայտարարագրում վարձակալությունից ստացված գումարի մասին հիշատակում կա՝ 7 մլն դրամ, որը հենց այս բնակարանը վարձով տալու դիմաց ստացած գումարն է։ 

Նշենք, որ անցյալ տարվա հունիսին «Հետքը» գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պես 2022 թվականին բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերից մեկում։ Սիմոնյանը բնակարանը գնել է կնոջ հետ համատեղ՝ «Հայէկոնոմբանկից» վերցրած շուրջ 54 մլն դրամ վարկային միջոցներով։ Այս հրապարակումը, հիշում ենք, բավականին ծանր էր տարել Ալեն Սիմոնյանը, հատկապես, երբ «Հետքի» լրագրողը նրա ձեռք բերած գույքի մասին հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ։ Բայց Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայտարարագրում այս բնակարանի մասին որևէ հիշատակում չկա, փոխարենը կա հիշատակում «Հայէկոնոմբանկից» վերցված 53 մլն 806 հազար դրամ վարկի մասին, որը նա տրամադրել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին, որը հենց վերոնշյալ «Բյուրեղ» թաղամասը կառուցապատող ընկերությունն է։ 

Հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների դաշտում մի տեղ, սակայն, նշված է, որ այս գումարը հիպոթեքային վարկ է՝ բնակարանի գնման իրավունքով։ Սիմոնյանի հայտարարագրում նաև նշված է Կենտրոնում գտնվող անհատական բնակելի տան մասին՝ իր տնտեսական շինություններով, որը ենթադրաբար «Կոնդի» կառավարական ամառանոցներում գտնվող այն տունն է, որը նրան հատկացվել է որպես ԱԺ նախագահի կեցավայր։ Բայց Սիմոնյանը, մեր տեղեկություններով, ավելի շատ Ջրվեժում գտնվող առանձնատանն է բնակվում։ 

Ի տարբերություն նախորդ տարիների հայտարարագրերի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագրում Ալեն Սիմոնյանը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարգրել։ Նա ի պաշտոնե օգտվում է պետության հաշվին իրեն հատկացված BMW մակնիշի ծառայողական մեքենայից, նրա ընտանիքի անդամներին էլ դարձյալ պետության կողմից տրամադրված Toyota Prado մակնիշի ամենագնաց է սպասարկում, և, հավանաբար, անձնական տրանսպորտային միջոց ունենալու կարիք, քանի դեռ ԱԺ նախագահ է, Սիմոնյանը չունի։ Փոխարենն անձնական մեքենա ունի Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը․ նա 2021 թ․ արտադրության Land Rover Discovery Sport մոդելի քրոսովեր է վարում։ 

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի դրամական միջոցներին, ապա 2023 թվականի սկզբին նրա բանկային հաշիվներին եղել է 348 հազար 410 դրամ, 705 դոլար և 510 հազար դրամ, որոնք տարվա վերջին դարձել են 1 մլն 692 հազար դրամ։ Փոխարենը տարվա վերջին Սիմոնյանը բավականին մեծ՝ 24 մլն 800 հազար դրամի չափով կանխիկ դրամ է ունեցել, ինչն առնվազն ուշագրավ է, թե որտեղից է գոյացել այդքան մեծ կանխիկ գումարը Ալեն Սիմոնյանի մոտ, երբ հայտարարագրում նշված չէ, ծագման մասին որևէ տեղեկություն էլ հայտնի չէ։ Եւ սա այն դեպքում, երբ Սիմոնյանի քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անզիջում պայքար է սկսել կանխիկի շրջանառության դեմ, ու հիմա իր թիմակիցը, որի տարեկան աշխատավարձը 2023-ին 18 մլն դրամ էլ չի կազմել, այն էլ՝ փոխանցումով, տարվա վերջին մոտ 25 մլն դրամ կանխիկ գումար է հայտարարագրել։

Ի դեպ, մոտ այդքան կանխիկ գումար նա նաև նախորդ տարվա հայտարարագրում էր ներկայացրել՝ 24 մլն 65 հազար դրամ։ 2023 թվականի հաշվետու տարվա ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընդհանուր եկամուտը կազմել է 22 մլն 692 հազար 300 դրամ, որից 17մլն 944 հազար 574 դրամն ԱԺ աշխատակազմից ստացած նրա աշխատավարձն է։ Նա նաև տարվա ընթացքում 240 հազար դրամ է ստացել Վոլոդյա Հովհաննիսյանից, 814 հազար դրամ՝ Գեղամ Սիմոնյանից և 257 հազար դրամ՝ լրագրող Անի Գևորգյանից։ Այս անձանց Ալեն Սիմոնյանը դատի էր տվել իրեն հասցված վիրավորանքի և զրպարտանքի համար ու շահել է դատը, ինչից հետո նրանք ստիպված են եղել փոխհատուցում վճարել ԱԺ նախագահին։

Վահե Մակարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը Եվրամիություն
Ամենադիտված