Հուլիսին ՀՀ է այցելել 237,603 զբոսաշրջիկ՝ ավելի քան 18 հազարով պակաս 2023-ի նույն ամսվա ցուցանիշից
ՔաղաքականԶբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան։
Ըստ այդմ՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ։
Նախորդ տարվա՝ 2023 թվականի հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 255,706։
2024 թ․ հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):