Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին և ՀՀ-ին. Շարմազանով
ՏեսանյութերՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Տարանցիկ ճանապարհների խնդրի թողնելը հետոյին ձեռնտու է Հայաստանին, ՌԴ-ն եւ Իրանին։
Ակնհայտ է,որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։ Ինչու՞։ Որպեսզի իրագործեն Արեւելք-Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը՝ կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի, իսկ այնուհետեւ Արեւմուտքի հետ։
Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։
Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ -ն Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։
Հետեւաբար, Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին, իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։
Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը, սկզբում Վրաստանում, իսկ այնուհետեւ Հայաստանում։
Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացումը Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացումը Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ»։