Խոշոր ավտովթար՝ Սյունիքում․ 5 վիրավորներից 2-ին դուրս են բերել փրկարարները
Տեսանյութեր
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Վարդանյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Շաքի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և երկաթե արգելապատնեշին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փասոտվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)