Իշխանության նպատակը Սրբազանի շարժման արդյունքում գեներացված սեգմենտի հետ աշխատելն է, մինչև նրանց էլ կփորձեն «դարձի բերել». Զաքարյան
ՏեսանյութերԳառնիկ Զաքարյանը գրում է․
Ուրեմն տոլմա փաթաթելը, Ա.Հակոբյանի Իջևանի հարս լինելու մասին հայտարարությունները, Փաշինյանի տոպրակով ուտելիք բերելը արդեն հուշում է, որ այս ընտանիքի PR-ով զբաղվող խորհրդատուները համոզել են նրանց հիմա էլ ավանդական հայկական ընտանիքի կերպարի մեջ մտնել։
Պատճառը շատ պարզ է։ Բագրատ Սրբազանի շարժումը և բացահայտեց և գեներացրեց հասարակության մեջ թեկուզ մասնակիորեն լավագույն ավանդույթների կրող մի շերտ, որը հակապատկերն է, թե՛ իշխանության, և թե՛ նրա ներկայացրած թեզերի։
Իշխանության նպատակը այդ սեգմենտի հետ ևս աշխատելն է, մինչև որ նրանց էլ կփորձեն «դարձի բերել»։