Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Կինն ու գինին» հաղորդաշարի նոր թողարկման հյուրը թատրոնի եւ կինոյի դերասան Կարո Հովհաննիսյանն է։
Մեկ բաժակ Kataro սպիտակ գինու շուրջ զրույցի ընթացքում Կարոն խոսել է իր կարիերայի մասին, անդրադարձել դերասանի մասնագիտության դրական եւ բացասական կողմերին եւ բացատրել, թե ինչու է Հայաստանում դերասան լինելը ամենօրյա պայքար՝ թե՛ նկարահանման հրապարակում, թե՛ դրա սահմաններից դուրս:
Դերասանը նաեւ կիսվել է իր մտքերով, թե ինչու է հայրենական կինոն այսքան անկում ապրում, եւ որ ամենակարեւորն է, ինչն է խանգարում դրան աճել ու հասնել արեւմտյան կինոյի մակարդակին։