Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը 

Հայաստանը պատմամշակութային ժառանգության ոլորտում չունի պետական արդյունավետ կառավարման մարմին. Գագիկ Գյուրջյան

Տեսանյութեր

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել իր կողմից ամբողջովին օկուպացված Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշարձանները։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը սկսեց հայկական հուշարձանները ներկայացնել՝ որպես աղվանական կամ ալբանական։

Վերջերս Վատիկանի «L’Osservatore Romano» լրատվամիջոցը, հետևելով ադրբեջանական քարոզչությանը, հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, որ Վատիկանը կոչ է արել ճանաչել Ադրբեջանը՝ որպես ալբանական եկեղեցու ծննդավայր:

Հոդվածը վերնագրված է «Դեպի քրիստոնեության աղբյուրները՝ Ադրբեջանի Ալբանական առաքելական եկեղեցու հետքերով։ Ճամփորդություն Կովկասի հին Ալբանիայում»։

168.am-ի հետ զրույցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց, որ այս թեմայի վերաբերյալ վերջերս քննարկում են անցկացրել և մեկ անգամ ևս համոզվել են, որ այդ ամենն Ադրբեջանի ակտիվ աշխատանքի արդյունքն է։

«Այսինքն՝ կարելի է այսօրվա աշխարհում ակտիվորեն կեղծ նյութեր հրատարակել, ամեն ինչ անել, հատկապես, երբ տեսնում են, որ իրենց ընդդիմացող ու հակադարձող չկա։

Ինքս բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, որ Հայաստանը պատմամշակութային ժառանգության ոլորտում չունի պետական արդյունավետ կառավարման մարմին։ Սա ԿԳՄՍ նախարարության համակարգում է, և այս կառուցվածքով նա ուղղակի չի կարող գործել։ Անհրաժեշտ է ունենալ անկախ մարմին՝ ոչ միայն հուշարձանների պարագայում, այլև նյութական և ոչ նյութական ժառանգության ոլորտի պահպանության համար։ Այդ մարմինը պետք է օժտված լինի համապատասխան լծակներով, կահավորված լինի համապատասխան սարքավորումներով, նաև համապատասխան մասնագետներով»,- նշեց Գագիկ Գյուրջյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր այս ոլորտում Հայաստանն ունի նաև մասնագետների պատրաստման խնդիր։ Հետևաբար՝ անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, այդ թվում՝ տեսաբաններ, որոնք կկարողանան ընդդիմանալ, հակադարձել կեղծ հրապարակումներին ու պնդումներին։

Իհարկե, կան հասարակական կազմակերպություններ, որոնք այսօր միմյանցից անկախ գործում են, սակայն, Գագիկ Գյուրջյանի կարծիքով՝ այդ կազմակերպությունները մեկ թիրախի համար չեն աշխատում։

«Տվյալ ոլորտի հասարակական կազմակերպությունները պետք է խփեին մեկ թիրախի, որպեսզի արդյունքը տեսանելի լիներ, ոչ թե աշխատեին տարբեր թիրախների ուղղությամբ։ Ուստի, եթե վերը նշած մարմինը ստեղծվի, ապա այս աշխատանքները կկարողանա կոորդինացնել։

Մենք դրսում էլ ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք նկարահանումներ են անում տիեզերքից, նյութեր ձեռք բերում, հակադարձումներ անում, հոդվածներ տպագրում, բայց դրանք չեն կոորդինացվում, ինչի անհրաժեշտությունը կա՝ հատկապես հիմա։

Եվ այդ ամենը պետք է արվի պաշտոնական կառավարման համակարգով, պետք է լինի մարմին, որը նաև Կառավարությանը կստիպի, որպեսզի համապատասխան արձագանքներ տա։ Հիմա, քանի որ այդ հակադարձումները չկան, ով ինչ ցանկանում՝ այն էլ անում է։ Ցավով եմ ասում, որ ոլորտում համակարգված աշխատանքը բացակայում է»,- եզրափակեց Գագիկ Գյուրջյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ամենադիտված