Գորիսն ու իրանական Քաշան քաղաքը քույր քաղաքներ կդառնան․ Գորիսի քաղաքապետ
Արտակարգ ՊատահարԳորիսն ու իրանական Քաշան քաղաքը քույր քաղաքներ կդառնան, այս մասին հայտնել է Գորիսի քաղաքապետը Առուշ Առուշանյանը։
Գորիսի քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն պայմանավորվածություն կա Կապանում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ։
«Դա կնպաստի, որ երկու ժողովուրդների մեջ շփման եզրերն ավելանան, ինչպես, օրինակ, ունենք Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ։ Մենք ֆիքսել ենք, որ Ֆրանսիայից զբոսաշրջիկների թիվը մեզ մոտ ավելի շատ է։ Նույն կերպ էլ ցանկանում ենք Իրանի հետ կապեր ունենալ»,– ասաց նա։
Առուշանյանի խոսքով` արցախյան վերջին պատերազմից հետո Գորիսը շատ հնարավորություններ է կորցրել, և հիմա ցանկանում են հիմնական շեշտը դնել զբոսաշրջության վրա։ Քաղաքապետի տեղեկություններով` այսօր Գորիսում անցկացվող «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ–իրանական մշակութային փառատոնի շնորհիվ տեղի հյուրանոցներում զբաղվածությունը 80–-90 տոկոսի է հասել։