Հերոսածին ծնողները ռազմահայրենասիրական պատանեկան ճամբարում ներկայացրին իրենց որդիների անցած ուղին
Արտակարգ Պատահար«Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամներ Վաչագան Շակրիկյանը, Վարդան Երմալովյանը, Գարիկ և Աստղ Գալեյաննները, Արա Ռոստոմյանը, Աննա Մկրտչյանը և իրենց միացած Սպիտակ քաղաքից Կարեն Ավետիսյանը օգոստոսի 6-ին Վանաձորի ռազմահայրենասիրական պատանեկան ճամբարում ներկայացրեցին իրենց որդիների անցած ուղին, որոշ հերոսական մարտական դրվագներ, «Որդիների Կանչ» ՀԿ-ի պայքարի ուղին։
Զրույցը տեղի ունենացավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում։ Պատանիները հույս ներշնչեցին, որ կա սերունդ, որ դաստիարակվում է ճիշտ, հայրենասիրական ոգով, որ վաղը՝ հարկ եղած դեպքում, հայրենի հողը անպաշտպան մնա։ Հայտնում են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը։