Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ
ՏեսանյութերՇրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 9-ին Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ՝ նշում են նախարարությունից:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: