Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին 

Ուկրաինական զորքերի ներխուժումից հետո Կուրսկի շրջանում առնվազն 200 մարդ է կորել

Քաղաքական

Ռուսաստանի Կուրսկի շրջանի բնակիչներն իրենց հարազատներին են փնտրում այն ​​բնակավայրերում, որոնք գտնվում են ուկրաինական զորքերի և ռուսաստանյան բանակի մարտերի գոտում։ Առնվազն 200 մարդ դիմել է Lisa Alert որոնողական ջոկատին, կորած հարազատների մասին մյուս հայտարարությունները հայտնվել են «ВКонтакте» սոցիալական ցանցում, գրում է «Агентство»-ն։

Կուրսկի շրջանի «Lisa Alert»-ի տարածքային գրասենյակի պատին փակցված է  71 հայտարարություն՝  Սուջայի և Կորենևի շրջաններից, ինչպես նաև հենց Կուրսկից մարդկանց որոնման մասին, որոնք եղել են մարտական ​​գործողությունների գոտում, բայց նրանց հետ կապը կտրվել է։ Կազմակերպությանն ուղղված հարցումների թիվը շատ ավելի մեծ է:

«Մենք պատրաստ չենք ստույգ թիվ ասելլ, քանի որ դեռևս վիճակագրություն չկա, բայց վերջին երկու-երեք օրվա ընթացքում վստահորեն մոտեցել ենք 200 դիմումի թվին»,- ասել է կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի մամուլի քարտուղար Օլեսյա Պարտալյուկը։ Ըստ նրա, «Lisa Alert»-ը որոնման հայտարարություններ է հրապարակում միայն այն մարդկանց համար, որոնց հարազատները օգնություն են խնդրել։

«Չեմ կարող ասել, որ մենք բոլոր անհայտ կորածների մասին գիտենք։ Կարծում եմ՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է»,- ընդգծել է նա։

Կորած բնակիչներին փնտրում են նաև «ВКонтакте» սոցիալական ցանցում տեղական համայնքների միջոցով։ Այսպես, անցած ուրբաթ երեկոյից միայն   «Подслушано Суджа» հարթակում օգտատերերը հրապարակել են հաղորդագրություններ 148 մարդու որոնման մասին։ Մերձավորներին և ծանոթներին գտնելու խնդրանքով հաղորդագրությունները սկսել են հայտնվել չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման երկրորդ օրը:

Անցած ուրբաթ օրը Կուրսկի շրջանի Սուջայի շրջանի բնակիչները նախագահ Վլադիմիր Պուտինից օգնություն են խնդրել ուկրաինական բանակի շարունակվող հարձակման պատճառով։

Տեսաուղերձում նրանք նշել են, որ «մնացել են երեխաների հետ, առանց կացարանի, վճարների և փողի», հաղորդում է The Moscow Times-ը։

Բնակչուհիներից մեկը հայտնել է, որ տարածքից տարհանում չի եղել, և նրանք, ովքեր կարողացել են հեռանալ, կապի բացակայության պատճառով չեն կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր մնացել են։ Ըստ նրա, Գուևո գյուղում մարդիկ  «պոկված են հողից», ստիպված են նավակներով անցնել գետը, վազել անտառներով ու ճահիճներով, որտեղ «նրանց վրա կրակում են»։

Նախօրեին Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր երեք սահմանամերձ շրջաններում «հակահաբեկչական գործողության» ռեժիմ մտցնելու մասին՝ Ուկրաինայի շարունակվող հարձակման պատճառով։

«Որոշում է կայացվել 2024 թվականի օգոստոսի 9-ից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում հակաահաբեկչական գործողություններ կազմակերպել»,- հայտնել են կոմիտեից։

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում սկսել են առաջխաղացումը օգոստոսի 6-ի առավոտյան։ Ընդամենը մի քանի օրվա մարտերի ընթացքում ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել առնվազն 20 բնակավայր և Սուջայի գազաչափ կայանը, որով ռուսաստանյան գազը մղվում է Եվրոպա։ Տասնյակ ռուսաստանցի զինվորականներ, այդ թվում՝ ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ գործողությունը, որի արդյունքում Ռուսաստանը կկորցնի տարածքներ, մարդիկ և տեխնիկա, կամրապնդի Կիևի դիրքերը Մոսկվայի հետ ապագա բանակցություններում։

Ռուսաստանի հետախուզությունը երկու շաբաթ առաջ գիտեր Ուկրաինայի՝ Կուրսկի շրջան մոտալուտ ներխուժման մասին, սակայն երկրի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ Գերասիմովը, անտեսել է այդ տեղեկությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։

Պաշտոնական տվյալներով, տարածաշրջանում տեղի ունեցած մարտերի հետևանքով տուժել է առնվազն 66 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Փոխնահանգապետ Անդրեյ Բելոստոցկին խոսել է չորս զոհի մասին։

News.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը
Ամենադիտված