Քաղաքականությունն ինձ համար կոմֆորտնի գոտի չի. իմ պայքարը եղել է Արցախի համար. Առուշանյան (տեսանյութ)
ՏեսանյութերԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, իր պայքարը եղել է Արցախի համար:
«Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այն ժամանակ էլ բազմիցս նշել եմ, որ իմ պայքարը եղել է Արցախի համար, քաղաքականությունն ինձ համար կոնֆորտնի գոտի չի: Իսկ ինչ վերաբերում է լավ համարանիշերին, ապա ես միշտ, Աստծո կամոք, ունեցել եմ լավ մեքենաներ՝ լավ համարներով, կարող եք տեղացիներից հարցնել»,-նշեց նա:
Նա հավելել է, որ այսօր ինքը զբաղված է Գորիսի շենացմամբ: