Բայդենը չի բացառել, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կվերածվի տարածաշրջանային պատերազմի
ՀասարակությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում չի բացառել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև լարվածության զարգացումը և այն տարածաշրջանային պատերազմի վերածվելու հնարավորությունը։ Այս մասին գրում է 168․am-ը։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Իսրայելի պատերազմում ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը հնարավոր է նախքան իր պաշտոնը թողնելը, Բայդենը պատասխանել է. «Այո: Դա դեռ հնարավոր է: Իմ մշակած ծրագիրը, որը հաստատվել է G7-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլոց կողմից, դեռ կենսունակ է։ Ես և իմ ամբողջ թիմը բառացիորեն ամեն օր աշխատում ենք, որպեսզի դա չվերաճի տարածաշրջանային պատերազմի: Բայց դա հեշտությամբ կարող է տեղի ունենալ»: