«Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու. Սուրեն Սուրենյանց
ՏեսանյութերՍուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու
Գիշերը մի ռեպլիկ էի գրել Նիկոլի «պադավատապետության» մասին ու ամենևին չէի մտածել, որ էդ փոքր տեքստը այդքան ալեկոծելու է մարդկանց:
Սպիտակի չտես քաղաքապետի կերպարի մեջ շատերը գտել են իրենց՝ «խռոված էգի» պես փախչելով իմ սոցիալական էջերից:
Փաստորեն, դուք չեք վիրավորվում, երբ ձեզ մեղադրում են Արցախը կործանելու ու Հայաստանի սուբեկտությունը լիմոնի պես ճզմելու համար:
Փաստորեն, դուք չեք նեղանում և համերաշխ եք, երբ ձեզ փնթի ավտորիտար են համարում:
Բայց հենց կպնում ենք ձեր իշխանության սիմվոլներից մեկին՝ «պադավատին», ձեր կոմֆորտին ու կայֆերին, ձեր մեջ արթնանում է գոյություն չունեցող արժանապատվությունը:
«Գյադաների ժամանակը». ուրիշի համար ասված, բայց ձեզ ավելի սազական Վանոյի այս արտահայտությունը հենց ձեր համար է:
Շուտով բոլորիդ հետևից ժողովուրդը գալու է. Նիկոլը ձեզ չի փրկելու, նա, սովորության համաձայն, «թռած» է լինելու»։