Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներ է ստացել
ՏեսանյութերԹուրքիան և ԱՄՆ-ն գործարքի մեջ են մտել, որի արդյունքում՝ հանրապետությունը ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև ինքնաթիռների արդիականացման կոմպլեկտներ։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի՝ առանց խոչընդոտների, քանի դեռ վերջին ինքնաթիռը չի մատակարարվել Թուրքիա։
Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։
Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։
Այս տարվա փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը հայտարարեց Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների մատակարարմանը հավանություն տալու մասին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների զինանոցում «փոխգործունակություն» ապահովելու համար։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը Թուրքիային բացառեց F-35 կործանիչների մատակարարման ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց S-400 համալիրների գնման համար։ ԱՄՆ-ն պահանջում էր ռուսական համակարգերից հրաժարվել՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չհամաձայնեց դրան։