#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձը 

Rolls-Royce-երով շրջող Ալբերտիչը «մեքենա չունի», բայց միլիարդով փող ու լիքը անշարժ գույք ունի. Mediahub.am

Քաղաքական

Mediahub.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օլիգարխ պատգամավոր, նախկինների թվերից հարստացած, նախկինների հետ մտերիմ շփումների մեջ եղած ու այսօր նախկինների դեմ պայքարող Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ամենահարուստ պատգամավորն է՝ Գուրգեն Արսենյանից էլ հարուստ։ Նա իր 2023 թվականի հայտարարագրում միանգամից 34 անշարժ գույք է հայտարարագրել՝ հողամասեր, բազմաբնակարան շենքերում բնակարաններ, հասարակական նշանակության շինություններ և այսպես շարունակ, որոնց թվարկելը մի քանի էջ կկազմի։ 

Այս ամենի կողքին, սակայն, Խաչատուր Ալբերտիչը՝ ինչպես իրեն դիմում են իր նախկին ու ներկա ենթակաները, զարմանալիորեն չի հայտարարագրել որևէ ավտոմեքենա, տրանսպորտի որևէ միջոց։ Սուքիասյանը, որը տնօրինում է հսկայական ավտոպարկի՝ բաղկացած մեկը մեկից ճոխ ու թանկարժեք մեքենաներից, ինքն էլ ԱԺ է գալիս մոտ կես միլիոն դոլար արժողությամբ Rolls-Royce Cullinan ամենագնացով, իր հայտարարագրի՝ տրանսպորտի միջոցներին վերաբերող դաշտում որևէ ավտոմեքենա չի նշել։ Գեթ մեկ Rolls-Royce էլ չի հայտարարագրել, չնայած նրան, որ ՔՊ-ի օլիգարխ պատգամավորը դեռ նախկինների թվերից միշտ ձգտել է առաջինը Հայաստան ներկրել  նոր թողարկված Mercedes-ի, Bentley-ի ու Rolls-Royce-ի թանկարժեք մոդելները` յուրահատուկ մրցակցության մեջ գտնվելով քաղաքի մյուս հարուստների հետ։ Բայց, ըստ հայտարարագրի, ստացվում է՝ մետրոյով կամ ավտոբուսով է աշխատանքի գնում Խաչատուր Սուքիասյանը։ 

Գործարար պատգամավորը նաև հսկայական բաժնեմասեր ունի 12 խոշոր ընկերություններում, որոնք փաստացի իրեն են պատկանում և դրանց անվանական թվարկումը ևս բավականին երկար կտևի։

Անցյալ տարվա ընթացքում նա նաև 550 մլն դրամի չափով փոխառություն կամ, այսպես ասած, պարտքով փող է տվել եղբորը՝ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին։ Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի հուլիսի 18-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, սակայն մի քանի ամիս անց՝ 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 

Սուքիասյանը նաև գորգերի և արվեստի գործերի տարբեր նմուշներ է հայտարարագրել՝ 5-15 մլն դրամ արժողությամբ, որոնք նա ձեռք է բերել 1995-98 թվականներին՝ ժառանգության կամ նվիրատվության տեսքով։ Իսկ 2021 թվականին էլ 23 մլն դրամով գնել է ձեռքի ժամացույց, որի մոդելը, սակայն, նշված չէ, ավելի շուտ՝ թաքցված է։ 

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի դրամական միջոցներին, ապա նա 2023 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 65 մլն 797 հազար 877 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ՝ հայտարարագրել է 6 միլիարդ 693 միլիոն 369 հազար 217 դրամ, 1 մլն 913 հազար 385 դոլար, 185 հազար եվրո։ Փաստորեն, իրենց քաղաքական առաջնորդ, Սուքիասյանի «սիրելի» Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո կոկորդ է պատռում, որ պետք է պայքարել անկանխիկի դեմ, քեշով փող չպետք է պահել, բայց իր թիմակից պատգամավորը մոտ 7 միլիարդ դրամի կանխիկ գումար է պահում տանը, մոտ 2 միլիոն էլ՝ դոլարով։

Պատգամավոր Սուքիասյանի տարեկան եկամուտը 2023 թվականին կազմել է 828 մլն 907 հազար 264 դրամ, որից ընդամենը 10 մլն 518 հազար 630 դրամն է Ազգային ժողովից ստացած իր աշխատավարձը, մնացածը շահաբաժնից գոյացած կամ վարձակալության դիմաց ստացած գումարներ են։

Վահե Մակարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ
Ամենադիտված