Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է ՀՀ-ի ներքին գործը․ ԱԳՆ
ՏեսանյութերԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։
Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:
Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։