Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. տանը հայտնաբերվել է կնոջ մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ
ՔաղաքականԱյսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։
Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։