Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզի 74 բնակավայր
ՔաղաքականՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող 74 բնակավայր։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Telegram-ի իր էջում տեղադրելով տեսանյութ և գրառում։«Չնայած դժվարին ինտենսիվ մարտերին, մեր ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում շարունակվում է։ Ուկրաինայի հսկողության տակ է գտնվում 74 բնակավայր։ Այս տարածքների համար մարդասիրական լուծումների մշակումը շարունակվում է։ Շնորհակալ եմ մեր զինվորներին հերոսական ծառայության համար։ Մեր հաջորդ քայլերի նախապատրաստումը շարունակվում է»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։