Իրանը կարող է առաջիկա ժամերին որոշել հարվածել Իսրայելին. Պաղեստինի առաջնորդ
ՔաղաքականԻրանը կարող է առաջիկա ժամերին որոշել հարվածել Իսրայելին` ի պատասխան Իսմայիլ Հանիաի սպանության, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրերի կամ նույնիսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Աբասը։ Այս մասին գրում է Sputnik-ը։
Նա նշել է, որ իրենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ են պատերազմին։
«Մենք պաշտոնապես հայտարարել ենք (2023 թվականի հոկտեմբերի 7-ին,–խմբ), որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ էսկալացիա տեղի չի ունենա, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,–ասել է նա։