Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձը Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան 

«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են. երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները: Նրանց ծնողներն անգամ դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ճամբարի սաների ծնողներից տեղեկություններ ստացավ առ այն, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց:

Ուշագրավն այն է, որ ահազանգած քաղաքացիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, թե իրենց երեխաների ուրախ ժամանցի համար միջնորդել, շահագրգռել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կինը՝ Մերի Փարվանյանը։

Նշենք, որ անգամ շատ ծնողներ ճամբարի ֆեյսբուքյան էջում են գրել իրենց բողոքները, սակայն մեծ արագությամբ բոլոր բողոքները ֆեյսբուքյան պատից «մաքրվել» են. բայց դժգոհության նամակագրություն ծնողների ձեռքին, այնուամենայնիվ, կա:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աղբյուր» ճամբարի աշխատակիցների հետ, որտեղից էլ մեզ արձագանքեց ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը։

«Մեր ճամբարը վաղուց փակ է արդեն, ամսի 8-ից չի գործում։ Ճիշտն ասած` չունենք նման ինֆորմացիա, որ երեխաներին լավ չեն վերաբերվում:
Բողոքներ չենք ստացել։ Կարող եք բացել «Աղբյուր» ճամբարի կայքը և նայել շնորհակալության տեքստերը ծնողների կողմից։

Դուք պետք է գայիք ճամբարի աշխատելու ժամանակ, տեսնեիք դիմումների ցուցակը, տեսնեիք` քանի երեխա է բացակայում ճամբարից այդ ժամանակ»,- ներկայացրեց ադմինստրացիայի աշխատակից ներկայացած անձը:

Երբ պնդեցինք, որ բողոք եղել է, նա մանրամասներ ներկայացրեց կոնկրետ դեպքից. «Այդ երեխան հիվանդ երեխա է եղել, ոստիկանությունից եւ քննչականից եկել են, ծնողը ներողություն է խնդրել, որ երեխան հիվանդ է։ Երեխան ուղղակի ֆանտազիայի գրկում է հայտնվել։ Դուք պետք է ժամանակին գայիք, տվյալ փաստաթղթերը տեսնեիք։ 40 երեխա, եթե ճամբարից միաժամանակ բացակայի, ճամբարը կփակվի տեղում. եթե փաստացի ինչ-որ նյութ լիներ, կրթության նախարարությունից կգային նամակների հետքերով» ,-բացատրեցին ադմինիստացիայից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճամբարից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանություն առ այն, որ երեխաների նկատմամբ վատ են վերաբերվում և նեղացնում են։ Փորձեցինք հասկանալ, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչ է արել այս դեպքով։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է, որ երեխայի նկատմամբ վատ են վերաբերվել և նեղացրել են, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաև Աշտարակի համայնքապետ Թովմաս Թահվերդյանի հետ՝ պարզելու՝ ինչ կապ ունի նրա կինն այդ ճամբարի հետ և ինչ մոտիվացիայով է քաղաքացիներին ուղղորդել դեպի տվյալ ճամբար, որի խոհանոցը, տեսչական մարմնի որոշմամբ, փակվել է: Սակայն համայնքապետարանից պատասխանեցին, որ Թովմաս Շահվերդյանի կինը ոչ մի կապ չունի ճամբարի հետ, և որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը
Ամենադիտված