ՊԵԿ-ում շշերի պարունակությունը ստուգում են խմեցնելով. Կարեն Կարապետյան
ՔաղաքականԿարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՊԵԿ-ում շշերի պարունակությունը ստուգում են խմեցնելով
Փաստորեն Ռուստամ Բադասյանի գլխավորած ՊԵԿ-ում շշերի պարունակությունը ստուգում են ուղևորներին խմեցնելով։ Ու ճիշտն էլ դա է, առանց ավելորդ ժամանակի կորստի ու առանց ավելորդ ծախսերի, թե չէ զահլա կա՝ փորձաքննություն, «գիտահետազոտական-միտահետազոտական» և այլն, և այլն։
Ով պինդ օրգանիզմ ունեցավ, դիմացավ, թմրանյութը կանցկացնի, ով չէ՝ տեղում կմահանա։
Սա թող հստակ ուղերձ լինի թմրաբիզնեսով զբաղվողների համար, որ եթե ուզում եք ինքնաթիռով թմրանյութ բերել Հայաստան, նախօրոք բժշկական հետազոտում անցեք։
Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևւորի ձեռքին շիշ է եղել, որի մեջ ըստ նրա՝ եղել է գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն։
Խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։ Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել»։