Հետաքրքիր զարգացումներ Վրաստանում. Սուրեն Սուրենյանց
ՀասարակությունՍուրեն Սուրենյանցը գրում է. «Հետաքրքիր զարգացումներ Վրաստանում
«Միխեիլ Սաակաշվիլին դրսի հրահանգների պատճառով 2008 թվականի օգոստոսին դիմեց արկածախնդիր գործողությունների, որոնք հանգեցրին պատերազմի»: Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։
Միայն առաջին հայացքից է այս հայտարարությունը վերաբերում 16-ամյա վաղեմության իրադարձությունների:
Իրականում խնդիրը Վրաստանի համար ոչ պակաս ակտուալ է նաև հիմա՝ հոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Հիմա միայն փոխվել է Սաակաշվիլիի կարգավիճակը՝ նա անազատության մեջ է, բայց ընդդիմության կարգավիճակում հանդես եկող պայմանական «Սաակաշվիլին» դարձյալ, Արևմուտքի հայտնի շրջանակների ուղղորդմամբ, դիմում է նույն արկածախնդիր քաղաքականությանը՝ փորձելով Վրաստանը դարձնել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ»:
Սա է Իվանիշվիլիի թիմի ու Արևմուտքի հակադրության հիմնական պատճառը:
«Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունն ուշագրավ է այն իմաստով, որ Վրաստանի(անուղղակիորեն՝ նաև Ուկրաինայի) Ռուսաստանի հետ հակադրության պատասխանատվությունը վերցնում է Մոսկվայի ուսերից՝ խոստովանելով, որ «դրսի» կամ Արևմուտքի հրահանգներին արկածախնդրորեն տրվելու՝ պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունն է դարձել վրացական աղետի պատճառ»։