Ճապոնիայի վարչապետը սեպտեմբերին հրաժարական կտա. AP
ՀրապարակումներՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անսպասելիորեն հայտարարել է, որ չի մասնակցի սեպտեմբերին կայանալիք քվեարկությանը՝ ճանապարհ հարթելով նոր վարչապետի համար, հաղորդում է AP-ն։
Կիսիդան Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ է ընտրվել 2021 թվականին, իսկ նրա եռամյա ժամկետն ավարտվում է սեպտեմբերին։
Նրա դուրս գալը ընտրապայքարից նշանակում է, որ նոր առաջնորդը, ով կվերցնի կուսակցության քվեն, կհաջորդի նրան վարչապետի պաշտոնում, քանի որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է խորհրդարանի երկու պալատները: