«Մասիս Տոբակո»-ից 2 քաղաքացի «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ հոսպիտալացվել են
ՏեսանյութերՕգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Մասիս Տոբակո»-ում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ ժամը 14։45-ի սահմաններում Մասիսի շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Վիտալի Խ․-ն և 22-ամյա Արտեմ Օ․-ն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։