Վրաստանում այս պահի դրությամբ ամենատարածվածը կորոնավիրուսն է
ՏեսանյութերՎրաստանում այս պահի դրությամբ ամենատարածվածը կորոնավիրուսն է, Interpressnews լրատվամիջոցին ասել է իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Ըստ նրա՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսի տարածման նման բարձր ցուցանիշ չի եղել: Նրա խոսքով, ամռանը կորոնավիրուսի նման ցուցանիշի ի հայտ գալն անտրամաբանական է:
Չխաիձեն նշել է՝ ներկա պահին տարածված է կորոնավիրուսի, այսպես կոչված՝ Omicron շտամը, որը չի բնութագրվում կլինիկական ընթացքի որոշակի ծանրությամբ, և այն հիմնականում առաջացնում է մրսածության նման կլինիկական ախտանիշներ: