«Թող Ուկրաինան հրավիրի՝ իր կրած կորուստների պատճառով»․ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է՝ Մոսկվան ՄԱԿ ԱԽ նիստ գումարելու առաջարկ չի ներկայացնելու
ՏեսանյութերՌուսաստանն այս փուլում չի պատրաստվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկ ներկայացնել՝ Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակման հարցով, լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ոչ այս փուլում»,- ասել է նա՝ ի պատասխան լրագրողի համապատասխան հարցի։
«Մենք մեր գնահատականը տվել ենք և, անկեղծ ասած, արժե, որ Ուկրաինան որոշի՝ հրավիրե՞լ նիստ այն կորուստների պատճառով, որոնք ինքը կրում է այս լիովին անպատասխանատու և անմիտ գործողության ընթացքում»,- հավելել է Պոլյանսկին։