55-ամյա տանտերը Սարիթաղի պատշգամբում կանեփ էր աճեցրել
ՀասարակությունՈստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին այցելել են Սարիթաղի 7-րդ փողոցի տներից մեկը: Պատշգամբի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսեր:
Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են երեք տարաների մեջ աճեցված կանեփանման 10 բույսեր:
55-ամյա տանտերը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: