Գազայի տարածքի 84%-ն Իսրայելից տարհանման հրաման է ստացել. ՄԱԿ
ՍպորտԳազայի տարածքի գրեթե 84 տոկոսը իսրայելական բանակի արձակած տարհանման մասին հրաման է ստացել, երեքշաբթի հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):
«Մարդիկ փախչում են՝ փրկելով իրենց կյանքը, ճանկում են այն ամենը, ինչ հնարավոր է հետները վերցնել, իսկ մնացած ամեն ինչ թողնում այնտեղ: Նրանք ուժասպառ են և գնալու տեղ չունեն»,-ըստ news.cn-ի՝ ասված է UNRWA-ի հայտարարության մեջ:
Գազայի պատերազմի սկզբից ի վեր նախապատրաստվելով ռազմական գործողություններին՝ իսրայելական բանակը Գազայի բնակիչներից պահանջում է լքել իրենց տները: Տեղահանված մարդիկ ստիպված են եղել ապաստան փնտրել UNRWA-ի ռմբապաստարաններում, ապրել հարազատների հետ կամ վրաններ խփել փողոցներում և դպրոցներում:
News.am