Հաստատվեցին կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը
ԻրավունքՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը և քանակը։
ԿԳՄՍ-ն պահանջել է 10 անվճար տեղ, Առողջապահության նախարարությունը ՝ 75, ՊՆ-ն՝ 72։
2024/2025 ուսումնական տարվա համար ընդհանուր հատկացվել է 157 տեղ։