X սոցիալական ցանցը հայտարարել է, որ անհապաղ դադարեցնում է իր գործունեությունը Բրազիլիայում
ՀասարակությունX սոցիալական ցանցը շաբաթ օրը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Բրազիլիայում՝ բրազիլացի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի «գրաքննության կարգադրությունների» անհապաղ ուժի մեջ մտնելու առնչությամբ։
Ըստ Reuters-ի՝ X-ը պնդում է, որ Մորաեսը գաղտնի սպառնացել է ձերբակալել Բրազիլիայում X-ի օրինական ներկայացուցիչներից մեկին, եթե ընկերությունը իր հարթակից որոշակի բովանդակություն հեռացնելու օրինական հրամանները չկատարի:
Միաժամանակ ընկերությունը հայտարարել է, որ X ծառայությունը Բրազիլիայի բնակիչների համար առաջվա պես հասանելի կլինի:
Աղբյուրը`NEWS.am