«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել Գիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրա Մշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքը Գիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանը Գինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ 

Անհայրենիք փողատերերի վերջին հանգրվանը. 168.am

Հասարակություն

168.am-ը գրում է.

Հայաստանի գործարար համայնքը փոթորկվել է Պետական եկամուտների կոմիտեի վերջին նախաձեռնություններից մեկի առիթով, որի իմաստն այն է, որ եթե նախկինում մինչև 10 մլն դրամ հարկային անճշտության դեպքում կազմակերպության հիմնադիրը կարող էր վճարել տույժը, և գործը կկարճվեր, ապա հիմա վճարելուց հետո անգամ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։

Կառավարության պատրաստած օրինագիծը, իհարկե, բազմաթիվ նրբություններ ու առանձնահատկություններ ունի, որոնք, սակայն, ավելի շատ տեխնիկական բնույթի են։

Գլոբալ առումով, սակայն, այս նախաձեռնությունը՝ ունենալով տնտեսական դրսևորում, իրականում ամբողջությամբ քաղաքական ակտ է՝ ինչպես դրա ստեղծման նախադրյալների, այնպես էլ ու առավել ևս՝ հետևանքների առումով։

ՊԵԿ ղեկավարությունը, իսկ իրականում՝ քաղաքական ղեկավարությունը որոշել է, որ կարող է գործարարների համար սահմանել հերթական մահակը՝ վստահ լինելով, որ որոշակի դժգոհություններից հետո բիզնես համայնքը համակերպվելու է և «գլուխը կախ համաձայնելու է նոր խաղի կանոններին», քանի որ նույն գործարար համքարությունը մինչև այժմ գլխահակ, առանց որևէ բողոքի ընդունել է իշխանության թելադրած բոլոր ֆորմալ ու ոչ ֆորմալ խաղի կանոնները և ընդհանուր առմամբ ցուցաբերել է լոյալ վարքագիծ՝ գերադասելով գործել «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով։

Գործարար աշխարհի գերակշիռ մասն այդպես է իրեն պահել այն ժամանակ, երբ իշխանությունը քաղաքական պատճառներով արշավներ է կազմակերպել առանձին ընկերությունների նկատմամբ (վերջին օրինակը GG ընկերության դեմ սանձազերծված տեռորն էր, որի առիթով գործարար համայնքն ուշացումով և անատամ դիրքորոշում արտահայտեց), նույն բիզնես խավը որևէ ծպտուն չի հանել իշխանությունների հակապետական գործողությունների հետ կապված՝ սկսած Արցախի հանձնումից՝ մինչև հայկական ինքնության դեմ գործողություններ, թշնամական օրակարգերի սպասարկում և այլն։

Այսինքն՝ իշխանությանը բիզնես աշխարհի նկատմամբ հերթական ոտնձգությունը կատարելու վստահություն է տվել հենց նույն բիզնես աշխարհը՝ տարիներ շարունակ ապացուցելով, որ առաջնորդվում է բացառապես փող աշխատելու սկզբունքով և գործնականում չի դավանում որևէ արժեքի, հավատամքի, որը կարող է այս կամ այն կերպ խանգարել ավելի շատ փող աշխատելուն։

Այսինքն՝ լայն առումով, բիզնես աշխարհը, չհաշված չնչին բացառությունները, իշխանությունների հետ գտնվում է նույն արժեքային, արժեքաբանական հարթությունում, որի ամենամեծ արժեքը որևէ հաստատուն արժեքի բացակայությունն է։

Այսինքն՝ այս նախաձեռնությունն իրականում իշխանության պատասխանն է գործարար համայնքին՝ անհայրենիք, անարժեք գործելաոճին, ընդհանուր առմամբ՝ «գլուխը կախ փող աշխատելու» սկզբունքին։

Իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ է հերթական մահակով հարվածել «կախ գլուխներին», քանի որ, ինչպես կյանքում՝ ընդհանրապես, այնպես էլ բիզնեսում՝ մասնավորապես, կախ գլուխները պետք է պատրաստ լինեն հարվածներ ստանալու։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնության հետևանքներին, ապա դրանք ունենալու են ինչպես փողային, կոռուպցիոն, այնպես էլ՝ քաղաքական դրսևորումներ։ Մասնավորապես՝ սահմանային չափի խախտումներ թույլ տված գործարարներն ամենատարբեր կոռուպցիոն սխեմաներով կարողանալու են ազատվել քրեական հետապնդումից, իսկ բոլոր նրանք, ովքեր երբևէ կմտածեն քաղաքական այս կամ այն հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնելու մասին, անմիջապես կհայտնվեն ՊԵԿ-ի «սև ցուցակում»՝ քրեական հետապնդման խիստ որոշակի հեռանկարներով:

Մեր գործարարների գերակշիռ մասն աշխատում է «փողը հայրենիք չունի» սկզբունքով, որը հիմնականում ընկալվում է՝ որպես դասագրքային ճշմարտություն, չնայած նրան, որ այդ սկզբունքն ունի բազմաթիվ առանձնահատկություններ ու շերտեր։

Մասնավորապես, դա առավելապես կիրառելի է սեփական հայրենիքից դուրս գործելու դեպքում և հակացուցված է այն ժամանակ, երբ խոսքը սեփական հայրենիքում այդ նույն հայրենիքի հաշվին փող աշխատելու մասին է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարքՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուՊարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրաՀունգարիան Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանին անվանել է «սպառնալիք»Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառներըՀայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներՆեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորելԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներՈստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ (տեսանյութ) Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Ուկրաինային պատրաստվել դաժան ձմռանըՀայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Կողմերը առաջիկա օրերին կհայտարարեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին․ ԶԼՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ ՆահանգներինԲազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Այս նշանները օգոստոսի 26-ից հետո անսպասելի նորություններ կստանան. նրանցից երեքի կյանքը 180°-ով կշրջվի Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումներըԵրևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈրքան ժամանակ կարող է Ուկրաինան գոյատևել՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆՄանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ) Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալՓաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում ԱՄՆ-ն հարյուրավոր միլիոններ կծախսի ռազմավարական ռմբակոծիչների արդիականացման վրաՏանզանիայի փոխնախագահը հրաժարական է տվելՔաղաքական քայլերով պետք է կանխվի այս բեսպրեդելը, պետք է կոնսոլիդացիա, ճանապարհային քարտեզ․ Վարդանյան (տեսանյութ) Չնայած անօդաչուների ու հրթիռների պարբերական արձակմանը՝ Հորմուզի նեղուցը շարունակում է գործել․ Թրամփ Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ) Իրանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել ԱՄՆ հետախուզական հաստատություններինՈւկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրելԱռաջարկում եմ իրավապահներին զբաղվել քաղաքացի Փաշինյանով, ուզում եմ հաղորդում տալ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Ամենադիտված