Երևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը «Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասին Flydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք) Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ) Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված Դուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն Մնացականյան Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ» Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի է Նախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ստեփանավանում 

Անհայրենիք փողատերերի վերջին հանգրվանը

Տեսանյութեր

Հայաստանի գործարար համայնքը փոթորկվել է Պետական եկամուտների կոմիտեի վերջին նախաձեռնություններից մեկի առիթով, որի իմաստն այն է, որ եթե նախկինում մինչև 10 մլն դրամ հարկային անճշտության դեպքում կազմակերպության հիմնադիրը կարող էր վճարել տույժը, և գործը կկարճվեր, ապա հիմա վճարելուց հետո անգամ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։

Կառավարության պատրաստած օրինագիծը, իհարկե, բազմաթիվ նրբություններ ու առանձնահատկություններ ունի, որոնք, սակայն, ավելի շատ տեխնիկական բնույթի են։

Գլոբալ առումով, սակայն, այս նախաձեռնությունը՝ ունենալով տնտեսական դրսևորում, իրականում ամբողջությամբ քաղաքական ակտ է՝ ինչպես դրա ստեղծման նախադրյալների, այնպես էլ ու առավել ևս՝ հետևանքների առումով։

ՊԵԿ ղեկավարությունը, իսկ իրականում՝ քաղաքական ղեկավարությունը որոշել է, որ կարող է գործարարների համար սահմանել հերթական մահակը՝ վստահ լինելով, որ որոշակի դժգոհություններից հետո բիզնես համայնքը համակերպվելու է և «գլուխը կախ համաձայնելու է նոր խաղի կանոններին», քանի որ նույն գործարար համքարությունը մինչև այժմ գլխահակ, առանց որևէ բողոքի ընդունել է իշխանության թելադրած բոլոր ֆորմալ ու ոչ ֆորմալ խաղի կանոնները և ընդհանուր առմամբ ցուցաբերել է լոյալ վարքագիծ՝ գերադասելով գործել «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով։

Գործարար աշխարհի գերակշիռ մասն այդպես է իրեն պահել այն ժամանակ, երբ իշխանությունը քաղաքական պատճառներով արշավներ է կազմակերպել առանձին ընկերությունների նկատմամբ (վերջին օրինակը GG ընկերության դեմ սանձազերծված տեռորն էր, որի առիթով գործարար համայնքն ուշացումով և անատամ դիրքորոշում արտահայտեց), նույն բիզնես խավը որևէ ծպտուն չի հանել իշխանությունների հակապետական գործողությունների հետ կապված՝ սկսած Արցախի հանձնումից՝ մինչև հայկական ինքնության դեմ գործողություններ, թշնամական օրակարգերի սպասարկում և այլն։

Այսինքն՝ իշխանությանը բիզնես աշխարհի նկատմամբ հերթական ոտնձգությունը կատարելու վստահություն է տվել հենց նույն բիզնես աշխարհը՝ տարիներ շարունակ ապացուցելով, որ առաջնորդվում է բացառապես փող աշխատելու սկզբունքով և գործնականում չի դավանում որևէ արժեքի, հավատամքի, որը կարող է այս կամ այն կերպ խանգարել ավելի շատ փող աշխատելուն։

Այսինքն՝ լայն առումով, բիզնես աշխարհը, չհաշված չնչին բացառությունները, իշխանությունների հետ գտնվում է նույն արժեքային, արժեքաբանական հարթությունում, որի ամենամեծ արժեքը որևէ հաստատուն արժեքի բացակայությունն է։

Այսինքն՝ այս նախաձեռնությունն իրականում իշխանության պատասխանն է գործարար համայնքին՝ անհայրենիք, անարժեք գործելաոճին, ընդհանուր առմամբ՝ «գլուխը կախ փող աշխատելու» սկզբունքին։

Իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ է հերթական մահակով հարվածել «կախ գլուխներին», քանի որ, ինչպես կյանքում՝ ընդհանրապես, այնպես էլ բիզնեսում՝ մասնավորապես, կախ գլուխները պետք է պատրաստ լինեն հարվածներ ստանալու։ Ինչ վերաբերում է այս նախաձեռնության հետևանքներին, ապա դրանք ունենալու են ինչպես փողային, կոռուպցիոն, այնպես էլ՝ քաղաքական դրսևորումներ։ Մասնավորապես՝ սահմանային չափի խախտումներ թույլ  տված գործարարներն ամենատարբեր կոռուպցիոն սխեմաներով կարողանալու են ազատվել քրեական հետապնդումից, իսկ բոլոր նրանք, ովքեր երբևէ կմտածեն քաղաքական այս կամ այն հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնելու մասին, անմիջապես կհայտնվեն ՊԵԿ-ի «սև ցուցակում»՝ քրեական հետապնդման խիստ որոշակի հեռանկարներով։

Մեր գործարարների գերակշիռ մասն աշխատում է «փողը հայրենիք չունի» սկզբունքով, որը հիմնականում ընկալվում է՝ որպես դասագրքային ճշմարտություն, չնայած նրան, որ այդ սկզբունքն ունի բազմաթիվ առանձնահատկություններ ու շերտեր։

Մասնավորապես, դա առավելապես կիրառելի է սեփական հայրենիքից դուրս գործելու դեպքում և հակացուցված է այն ժամանակ, երբ խոսքը սեփական հայրենիքում այդ նույն հայրենիքի հաշվին փող աշխատելու մասին է։

Հարություն Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ) Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումըԹրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղըՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր Քրեական վարույթի շրջանակում հետախուզվում է լուսանկարում պատկերված անձըԹրամփի վարչակազմին ժամանակավորապես թույլատրվեց ապօրինի միգրանտներին արտաքսելՄոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը»Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը
Ամենադիտված