Աղի օգտագործումը գերազանցում է սահմանային թիվը մոտ 2 անգամ ՀՀ բնակչության շրջանում
ԻրավունքԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գրազանցի 5 գրամ:
ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է այդ սահմանային թիվը մոտ 2 անգամ (9,8 գրամ): Բացի այդ, ՀՀ բնակչության 35,4%-ը սնվելիս հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%) առանց համտեսելու այն: Դա վարքագիծ է, որը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանը:
Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար: