Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորակը
Արտաքին ՔաղաքականՎայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին ահազանգ է ստացել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա: