Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Տեսանյութեր
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կվարի Իլհամ Ալիևի հետ։
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութում։
«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ի թիվս այլ հարվցերի կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։
Այցի շրջանակում նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
Նյութի աղբյուր՝ 168.am


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru