Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Միացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումը Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Հայաստանի տնտեսական աճը 2024-ի երկրորդ կիսամյակում կդանդաղի. ԵԱԶԲ-ն՝ պատճառների մասին

Հասարակություն

Հայաստանում տնտեսական աճը, որի երկնիշ տեմպերը պահպանվում են, 2-րդ կիսամյակում կդանդաղի և տարվա արդյունքներով կարող է կազմել շուրջ 7,5 %: ՍպուտնիկԱրմենիայի փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արվում Եվրասիական զարգացման բանկի 2024 թվականի օգոստոսի մակրոտնտեսական տեսության մեջ (տվյալ ժամկետում ամփոփվում են ԵԱԶԲ անդամ երկրներում կիսամյակի տնտեսական արդյունքները,- խմբ.)։

Վերլուծաբանները հիմնականում ելնում են նրանից, որ թանկարժեք քարերի վերարտահանումը, ինչպես նաև ոսկու նախնական մշակումը (հետագա վերարտահանմամբ) ընդլայնել են հայկական տնտեսության ծավալները, սակայն դրա հաշվին հնարավոր չէ մշտական աճ ապահովել: Առանց այդ ուղղությունները հաշվի առնելու՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից և՛ ներմուծման, և՛ արտահանման դինամիկան բացասական են եղել։

Ընդհանուր առմամբ, ՀՀ–ն պահպանել է աճի բարձր տեմպերը. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով (2023-ի առաջին կիսամյակի համեմատ,-խմբ.)։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ի տարբերություն ՀՆԱ-ի, հաշվի է առնում արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, բայց ոչ դրանց վաճառքի արժեքը: Տնտեսությունն աճել է հիմնականում արդյունաբերության հաշվին (+18,2%), առավելապես թանկարժեք մետաղների հաշվին (Հայաստան ոսկի է ներկրվում ոսկերչական իրերի համար, ենթարկվում նախնական վերամշակման և տեղափոխվում Արաբական Էմիրություններ՝ վերջնական արտադրության համար)։

Այս բիզնեսը երկրում սկսել է զարգանալ անցյալ տարվա վերջից։ Դրա շնորհիվ երկրի տնտեսության ծավալն աճել է։ Սակայն, քանի որ այն չի կարող անվերջ ընդլայնվել, ապա հետագա՝ ներկայիս մակարդակից բարձր աճն այլևս այդքան մեծ չի լինի, կարծում են ԵԱԶԲ վերլուծաբանները։ Ուստի, ըստ նրանց կանխատեսումների, երկրորդ կիսամյակում աճը կդանդաղի և տարվա արդյունքներով կկազմի մոտ 7,5 %:

Ծառայությունների ոլորտը հիմնականում աճել է ֆինանսական հատվածի հաշվին (+19,0%, մեծամասամբ հիփոթեքի և դրա հետ փոխկապակցված սպառողական վարկերի աճի հաշվին, – խմբ.): Հիփոթեքային վարկավորումը (հունիս ամսվա դրությամբ +22,5% տարեկան) պահպանում է շինարարության աճի կայուն բարձր տեմպերը (հունվար-հունիս ամիսներին +15,7% տարեկան):

Առաջին կիսամյակում արտաքին առևտրի ծավալներն աճել են 2,3 անգամ՝ հասնելով մոտ 7 մլրդ 928 մլն դոլարի, սակայն դա տեղի է ունեցել գրեթե ամբողջությամբ լեռնահանքային արտադրանքի (պղնձի և այլ մետաղների խտանյութեր) վերարտահանման, թանկարժեք քարերի վերաարտահանման, ինչպես նաև ոսկու նախնական մշակման և դրանից պատրաստված ապրանքների վերարտահանման բիզնես սխեմայի հաշվին:

Արտահանման կառուցվածքում 71%-ը զբաղեցնում են թանկարժեք քարերն ու մետաղները (8,1 անգամ ավելի՝ համեմատած 2023 թվականի առաջին կիսամյակի հետ)։

Ներմուծումը հունվար-հունիս ամիսներին աճել է 86,5 %-ով՝ նույնպես հիմնականում թանկարժեք քարերի և մետաղների հաշվին (դրանց ծավալն աճել է 9,4 անգամ)։ Ընդ որում՝ զգալիորեն նվազել են ավտոմեքենաների ներմուծման ծավալները (այսինքն՝ կրճատվել Է ԵԱՏՄ այլ երկրներ դրանց վերավաճառքը, – խմբ.)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով
Ամենադիտված