Վինիսիուսը 3 միլիոն եվրո կծախսի լքված դպրոցը վերականգնելու համար
ՀասարակությունՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ 3 միլիոն եվրո կծախսի Բրազիլիայի իր հայրենի քաղաքի՝ Սան Գոնսալոյի լքված հանրակրթական դպրոցը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։
Ապագայում դպրոցը կարող է ընդունել մոտ հինգ հազար մարդ։ Սոցիալական կենտրոնը կտրամադրի անվճար կրթություն, կունենա նաև սպորտային և մշակութային ենթակառուցվածքներ։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը մի քանի տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում է իր հայրենիքում կրթությունը երիտասարդներին հասանելի դարձնելու գործով։
Վինիսիուս Ժունիորը 2023/2024 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։ Նա դարձել է առաջին բրազիլացին, որը մեկից ավելի գոլ է խփել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Աղբյուր` ArmSport.am